Չգիտե՞ք՝ ուր գնալ հանգստանալու, որպեսզի միաժամանակ կարողանաք գումար խնայել։ Մենք առանձնացրել ենք այն վայրերը, որոնք և՛ հետաքրքիր են, և՛ գեղեցիկ։ Միաժամանակ այս վայրեր կարելի է այցելել՝ գրպանում ունենալով ընդամենը $500, եթե միայն այցելեք այս երկրներ ճիշտ ժամանակին։
1. Հունվար. Օսակա, Ճապոնիա
Տնտեսում՝ 35%
Օսական մեծությամբ Ճապոնիայի երրորդ քաղաքն է, որն ունի հարուստ պատմություն, ներդաշնակորեն համադրում է հնագույն պատմությունն ու ժամանակակից քաղաքային տեսարանները։ Չմոռանա՛ք այցելել Ումեդա կոչվող ֆուտուրիստական երկնաքեր։
2. Փետրվար. Օնտարիո, Կանադա
Տնտեսում՝ 21%
Օնտարիո նահանգը զբոսաշրջային տեսանկյունից ամենահետաքրքիր վայրերից մեկն է Կանադայում։ Այստեղ են գտնվում ավելի քան 200 բնական պահեստներ, յուրօրինակ տեսարժան վայրեր և ժամանակակից քաղաքներ։
3. Մարտ. Մելբուրն, Ավստրալիա
Տնտեսում՝ 16%
Գեղեցիկ տրամվայներ, հրաշալի այգիներ, գրավիչ լողափեր և հսկայական երկնաքերեր. այս ամենն իր ամբողջության մեջ կազմում է Մելբուրնը։ Այստեղ գալիս են՝ տեսնելու Կուկայի տնակն ու Ֆիլիպի կղզին։
4. Ապրիլ. Սան Խուան, Պուերտո Ռիկո
Տնտեսում՝ 31%
Սան Խուանը Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքն է, որը հարուստ է պատմական տեսարժան վայրերով և արևադարձային լողափերով։ Ապրիլին այստեղ միջազգային ֆեստիվալ է անցկացվելու, որի նպատակն ոգևորել ուսանողներին, ապագա և ներկայիս կինեմատոգրաֆներին կինոնկարներ ստեղծել։ Սա իսկապես ստեղծարարական և յուրօրինակ միջոցառում է լինելու։
5. Մայիս. Տիրա, Հունաստան
Տնտեսում՝ 45%
Տիրա քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 251 մ բարձրության վրա։ Քաղաքից տեսարան է բացվում դեպի Տերասիա կղզին։ Կարող եք զբոսնել հնագույն ավերակներում, այցելել թանգարաններ և եկեղեցիներ, իսկ օրվա վերջում հիանալ անչափ գեղեցիկ մայրամուտով։
6. Հունիս. Ալբուկերկե, Նյու Մեքսիկո
Տնտեսում՝ 28%
Այստեղ կարող եք նստել օդային տրամվայ, որը շարժվում է աշխարհում ամենաերկար ուղով, ինչպես նաև հնարավորություն կունենաք որոշ ժամանակ անցկացնելու Հին քաղաքում, տասնյակ ռեստորաններ և խանութներ այցելել, մասնակցել Օդապարիկների միջազգային ֆեստիվալին։
7. Հուլիս. Չարլսթաուն, Հարավային Կարոլինա
Տնտեսում՝ 19%
Չարլսթաունն առանձնանում էր իր գեղեցկությամբ և հյուրընկալությամբ։ Այստեղ կարող եք հիանալ նախապատերազմական ճարտարապետությամբ և գեղատեսիլ պլանտացիաներով։
8. Օգոստոս. Ռեյկյավիկ, Իսլանդիա
Տնտեսում՝ 23%
Ռեյկյավիկը զարմանալի քաղաք է։ Թարգմանաբար դրա անվանումը հենց նշանակում է «ամենա-ամենա»։ Այն փոքրիկ է և կանաչ, ունի շատ մաքուր օդ, հարուստ գիշերային կյանք և ոչ պակաս հարուստ պատմություն։ Սա աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքն է։ Կատարյալ է ամռանն այցելելու համար։
9. Սեպտեմբեր. Կաիլուա-Կոնա, Հավայան կղզիներ
Տնտեսում՝ 32%
Կոնան հիանալի վայր է նրանց համար, ովքեր սիրում են նայել աստղազարդ երկնքին։ Ջրվեժները, հրաբուխներն ու փափուկ սև ավազն այս վայրի առանձնահատկություններն են։
10. Հոկտեմբեր. Բելիզ սիթի, Բելիզ
Տնտեսում՝ 25%
Բելիզ անունով նավահանգստային քաղաքում կարող եք վայելել տաք ու սպիտակ ավազը, տեսնել հնագույն քաղաքների ավերակները, դայվինգով զբաղվել, ստորջրյա քարանձավերն ուսումնասիրել և այլն։
11. Նոյեմբեր. Բրյուսել, Բելգիա
Տնտեսում՝ 22%
Բրյուսելը եվրոպական շարմ ունեցող քաղաք է։ Դրա բնակիչները խոսում են երեք լեզվով, և այստեղ միախառնված են տարբեր մշակույթներ։ Կարող եք վայելել հայտնի գոթական ճարտարապետությունը, տեղի վաֆլիներն ու շոկոլադը փորձել։
12. Դեկտեմբեր. Կալգարի, Կանադա
Տնտեսում՝ 27%
Ծննդյան տոներին մոտ Կալգարին կերպրանափոխվում է։ Այն պատվում է վառ կրակներով, բացվում են բազմաթիվ շուկաներ, որտեղ հնարավոր է գտնել սրտի կամեցածը՝ սննդամթերք, զարդեր, դեկորացիա և այլն։