Երբ ասում են՝ դե, օրենքով սահմանված կարգով է արվում, օրենք չի խախտվում և այլն, միշտ հիշում եմ հայտնի օրինակը՝ մենք նախորդ դարի 30-ականներին ապրել ենք մի իրականությունում, երբ միլիոնավոր մարդկանց աքսորում ու գնդակահարում էին բացառապես օրենքի շրջանակում:
Օրենքը նորմատիվային ակտ ա, որն ընդամենը կանոնակարգում ա հարաբերությունները հանրության ներսում, ոչ ավելին: Ու օրենք փոփոխելու հնարավորություն ունենալու դեպքում քո գործողություններից ա կախված, թե ինչ արժեհամակարգային փոփոխություններ ես ուզում խթանել: Կամ էլ չես ուզում: Որովհետև օրենքը նաև մեր բոլորի արժեհամակարգային կոմպրոմիսի արտացոլումն ա թղթի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10157402624064026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել