Facebook-ը հունվարի 28-ին հայտարարել է իր գլոբալ քաղաքականության մեջ մի շարք կարեւոր փոփոխությունների մասին՝ հայտնում է MIGnews-ը։

Այն բանից հետո, որբ ընկերությունը 2016թ․ ամերիկյան նախագահական ընտրություններից հետո քննադատության ենթարկվեց իր գործողությունների համար, այժմ հայտնել է, որ իր նպատակն ամբողջ աշխարհում «ընտրությունների մաքրությունը եւ ազնվությունն» ապահովելն է։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտին։ Յուրաքանչյուր էջ, որը կհամարվի «քաղաքական», պարտավոր կլինի ներկայացնել կոնտակտային տվյալներ։ Facebook-ը կստուգի, որ խոսքը իրական եւ ողջ մարդու մասին է։ Նաև տեղեկատվություն կհրապարակվի այն մասին, թե քանի քաղաքական գովազդ է նա հրապարակել եւ ինչ գնով։ Այս տեղեկատվությունը կպահպանվի յոթ տարի և բաց կլինի որոնողական համակարգերի համար։

Ընկերությունը քաղաքական գովազդի իր արխիվը կներկայացնի Եվրոպայում, Հնդկաստանում, Ուկրաինայում եւ Իսրայելում ընտրություններից առաջ։

Ընկերությունը նաեւ փոփոխել է կոդերը, որպեսզի սահմանափակի երրորդ անձանց հասանելիությունը այն տեղեկատվությանը, թե ինչու եւ ինչպես է օգտագործողների վրա ազդում քաղաքական գովազդը։ Ինչպես նաեւ, որոշ մոնիթորինգային խմբեր օգնել են պարզել գովազդային մարտավարությունը, որոնցից անցյալում օգտվել են քաղաքական գործիչները։ Երկու այդպիսի խմբեր՝ WhoTargetsMe-ն և ProPublica կայքը, որոնք ներկայացրել են, թե ինչպես են 2017թ․ Բրիտանիայի ընտրություններում Պահպանողականները շեշտադրում ստվերային քաղաքական գործիչ Դիանա Աբոտի վերաբերյալ քննադատությունները, որպեսզի ստանան ընտրողների ձայները։

Facebook-ն այս գործառույթը թողարկում է այն տարում, երբ «Երկրի մոտ երրորդ մասը քվեարկելու է ընտրություններում, ներառյալ՝ Եվրոպան, Հնդկաստանը, Կանադան, Ավստրալիան, ՀԱՀ-ը, Իսրայելը և Ուկրաինան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել