Life.panorama.am-ը գրում է.

Հայոց բանակը դառնում է 27 տարեկան: 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական  որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին: Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, եւ ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները:

Մենք ուժեղ ու ամուր ենք մեր զինծառայողների շնորհիվ, նրանց ամենօրյա զգոնության ու հայոց հողին նվիրվածության շնորհիվ: Life.panorama.am-ը զրուցել է երգիչ, լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի հետ, ով այս պահին ծառայում է Հայոց բանակում:

«Ընդամենը մի քանի օրից ուղիղ կես տարի կդառնա, ինչ ծառայում եմ Հայոց բանակում: Ժամանակն անասելի արագ է անցնում, այստեղ անելիքներս շատ են»,- վստահ նշեց Ռոբերտը, ով, ի դեպ, ծառայում է Վայոց ձորում՝ Վայքում:

Ռոբերտը խիստ կարեւորում է ծառայելը, նրա խոսքով՝ դա աննկարագրելի զգացողություն է.

«Զինվորի կարգավիճակում հասկանում ես, որ կյանքդ ամբողջովին փոխվում է: Այստեղ ունես շատ մեծ պարտավորություններ ինչպես առօրյայիդ փոփոխությունների, այնպես էլ կյանքիդ նոր փուլում քայլերդ ճիշտ կազմակերպելու հարցում: Այստեղ հասկանում ես, որ ստիպված ես հարազատներիցդ հեռու լինել ու չգիտես, թե ճակատագիրը ինչ ճանապարհ կընտրի քեզ համար: Բանակ գալուց առաջ չգիտես, թե որ զորամասում ես ծառայելու, ով է լինելու վերադասդ, ում կկոչես քեզ բանակային ընկեր, բայց գոնե իմ փորձով վստահ կասեմ, որ այդ անորոշության մեջ անգամ հպարտ ես, որ զինվոր ես կոչվելու, այն էլ՝ հայ զինվոր»,- ընդգծեց նա:

Ռոբերտը նկատեց՝ բանակը կյանքի մեծ փորձ է, եւ դա արդեն իսկ խորապես հասկացել է իր փորձով.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել