Հյուսիսային Կարոլինայի Կրեյվեն շրջանում հայտնաբերվել է անտառում անհետացած տղա երեխան։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, երեխան պնդում է, որ իրեն փրկել է սև արջը։

3-ամյա Քեյսի Հեթետույն անհետացել էր հունվարի 22-ին։ Նա երկու այլ երեխաների հետ խաղալիս է եղել տան ետնաբակում և տուն չի վերադարձել։ Երեկոյան ջերմաստիճանը իջել է մինջև -60C, միևնույն ժամանակ երեխան էլ շատ թեթև է հագնված եղել։

Նրան փնտրել են ուղղաթիռների, դրոնների, կինոլոգների և ջրազույզների միջոցով։ Բացի այդ՝ անտառում նրան փնտրում էին հարյուրավոր կամավորներ։ Հաջորդ օրը սառը քամին և անձրևը ավելի են ուժգնացել, և կամավորները դադարեցրել են փնտրտուքը։

Հունվարի 24-ին ոստիկաններն անտառում երեխայի լացի ձայն են լսել։ Երեխային հայտնաբերել են կղզյակի վրա՝ թփուտների մեջ, նա սառել էր և թրջվել։ Քեյսին ոստիկաններին բացատրել է, որ ինքն անտառում ընկեր ունի, ով այդ ընթացքում հոգ է տարել նրա մասին, և այդ ընկերը արջ է։ Նա ոստիկաններից ջուր է խնդրել և ցանկացել է վերադառնալ մոր մոտ։

Շերիֆ Չիպ Հյուզը նշել է, որ փրկարարները երեխային փրկելու համար ստիպված են եղել մինչև կրծքավանդակը մտնել սառը ջրի մեջ։ Երեխայի հասակը 66 սմ է։ Թե ինչպես է նա հայտնվել կղզում, դեռևս անհայտ է։

Սև արջը կամ բարիբալը Հյուսիսային Ամերիկայում ամենատարածված արջերից է։ Հասուն արջը կարող է ունենալ մինչև 2 մետր հասակ և միջինում 360 կգ քաշ։ Այս տեսակի ներկայացուցիչները շատ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա և գերադասում են չհանդիպել նրանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել