Հայոց բանակի օրն ա էսօր, ու առանց պաթոսի մի քանի նախադասություն եմ ուզում գրել։ 
Բանակը ստեղծողն Արցախյան հերոսամարտի շարքային ազատամարտիկներն են, էն հերոսամարտի, որը մեր նորանկախ պատմության ցանկացած այլ իրադարձության ծալած ունի: Բանակը հզորացնողն էն մարտական գեներալներն են, որոնց ուսերին եղել է ու կմնա Հայոց բանակը, ոչ թե էն բանակից թռածը, որն էսօր էդ հզորներին ուզում ա ճնշի իրա կանացի ձայնով:

Բանակը դուք եք, տղերք, որ էսօր կանգնած եք պոստերում ու հաստատ իմացեք՝ մենք ստեղ չենք թողնելու, որ էդ ձեր կանգնած պոստը «լիֆտի մեջ հանձնեն»: Բանակն էն բանակից թռած նախարարները չեն, բանակը էլի դուք եք, տղերք` շարքայինից մինչև գեներալներ, ու հաստատ իմացեք՝ ամեն ինչ լավ ա լինելու, դասալիքները հեռացվելու են նենց, ոնց զավթել են: Շնորհավոր Բանակի օրը։ 

ՀԳ. Բանակից տարբեր ձևերով թռած պաշտոնյաներ, էսօր ձեր որսորդական պիժամաներով չփչացնեք իսկական տղերքի տոնը: 

ՀԳ. 2 Հա, մոռացա ասեմ․ մենք լավ գիտենք, որ Բանակի օրը «նոր Հայաստանում» ամենահակաիշխանական տոնն ա, բայց էդ ժամանակավոր ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել