Երևանի քաղաքապետ` հարգելի Տարոն Մարգարյանին իր աշխատակազմի հետ սրտանց հրավիրում եմ մեր տուն: Չէ՛, ո՛չ ծնունդս ա, ո՛չ էլ ինչ-որ լուրջ առիթ կա: Ուղղակի մեր տուն բարձրանալու համար նրանք ստիպված են լինելու օգտվել վերելակից, այն վերելակից, որը բարձրահարկ շենքի բնակչության ամենօրյա ադրենալինի անսպառ աղբյուրն է... Շենքի բնակչությունը վերածվել է պրոֆեսիոնալ փրկարար-ալպինիստական խմբի, քանի որ վերելակը հիմնականում չի աշխատում, և մարդիկ` ծեր ու մանուկ, ստիպված են լինում օրը մի քանի անգամ ոտքով «մագլցել» իրենց տները, իսկ աշխատելիս էլ պետք է աչալուրջ լինել, որպեսզի վերելակի ճիրաններում հայտնված հերթական «զոհին» կարողանաս դուրս հանել: Ավելին, եթե բախտդ բերում է, և վերելակը քեզ սաղ-սալամաթ ընդունում ու բարձրացնում է վեր, ապա այդ մի քանի րոպեների ընթացքում վերհիշում ես կյանքումդ տեսած ու չտեսած բոլոր սարսափ ֆիլմերը... Ի՞նչ գլուխներդ ցավեցնեմ, համեցե՛ք Իսակովի 52/2 շենք, ինչպես ասում են` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Ու Աստվա՛ծ մի՛ արասցե, եթե ուշանաք, ինչպես մայրաքաղաքի շատ ու շատ այլ «լքված» թաղամասերում եղավ: Պոկե՛ք ձեր ուշադրությունը ընտրյալների կենտրոնից և մի քիչ էլ ապրեք ծայրամասերի՛ ցավերով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/537873719602075
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել