168.am-ը գրում է.

Նյու Յորքում բացվել է Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) ԱՄՆ-ում առաջին եւ միակ թանգարանը: Այցելուներին են ներկայացված ավելի քան 5 հազար արտեֆակտներ, այդ թվում՝ 3,5 հազար ցուցանմուշ՝ խորհրդային ժամանակներում ստեղծված առարկաներ հատուկ ծառայությունների աշխատակիցների աշխատանքի համար: Այս մասին ՏԱՍՍ-ին պատմել է թանգարանի համակարգող, պատմաբան Յուլյուս Ուրբայտիսը:

«Մեր մասնավոր թանգարանում կա ավելի քան 3,5 հազար ցուցանմուշ, որոնք մենք վերջին երեսուն տարում հավաքել ենք աշխարհի տարբեր երկրներից. ինչ-որ բան գնել ենք, որոշ իրեր տվել են հավաքորդները, իսկ ինչ-որ մեկի մոտ դրանք պահվել են, քանի որ ընտանիքի անդամներից մեկն աշխատանքով կապված է եղել հատուկ ծառայությունների հետ»,- պարզաբանել է նա:

«Մենք միշտ ընդգծում ենք, որ մեր թանգարանը բացարձակապես ապաքաղաքական է, մենք ցանկացել ենք մեր ընդհանուր պատմության այդ մասը ներկայացնել օբյեկտիվորեն, ինչպես որ այն կա, քանի որ միշտ էլ կա երկու ճշմարտություն եւ իրադարձություների տարբեր մեկնաբանություններ»,- նշել է փորձագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել