Lragir.am-ը գրում է.
2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 14.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված են նաև մի շարք կազմակերպությունների ու անձանց ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում Երևանի ավագանին դեմ էր քվեարկել ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալուն:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2019/01/26/412539/?fbclid=IwAR2zG7z0CiHySRpGb7GkZz7ZpF1nZ9Q1Kkv1qH6DasTy6TMd6l9yLkMYMH8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել