Lragir.am-ը գրում է.
86 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսահայ կոմպոզիտոր, երգահան, դիրիժոր Միշել Լեգրանը:
Լեգրանը «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:
Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը դաշնակահարուհի Մարսել-Տեր Միքայելյանն է: Լեգրանն առաջին երաժշտական փորձը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից: Նա սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954 թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Շերբուրգյան հովանոցներ» մյուզիքլն է:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2019/01/26/412472/?fbclid=IwAR165omaLmXMXOwF2IxbFOx-4N0Zd8k13JmE8xc8q2s23qVuZNqAIvKDs0Q
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել