Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է Louis Vuitton Horizon անլար ականջակալները։

Bluetooth համակարգով գաջեթը զարդարված է ֆիրմային Monogram սպիտակ, սև և կարմիր գույներով կամ LV տարբերանշանով։ Ականջակալների դիզայնի մեջ իրար հաջորդում են անփայլ և ողորկ մակերեսները։ Ականջակալները լիցքավորելու համար նախատեսված է հատուկ գլանաձև տուփ։ Ականջակալների մարտկոցն ապահովում է 10-ժամյա աշխատանք։

Տունը ներկայացրել է նաև Tambour Horizon խելացի ժամացույցները։ Ժամացույցի էլեկտրոնային թվատախտակի վրա Monogram, Damier կամ էլ V for Gaston-Louis Vuitton նկարներ են։ My Travel ծրագիրը պահպանում է տիրոջ ճանապարհորդությունների վերաբերյալ ողջ ինֆորմացիան։ City Guide ֆունկցիայի միջոցով գաջեթի սեփականատերը կարող է տեղեկություններ գտնել հյուրանոցների, ռեստորանների և տեսարժան վայրերի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել