Panorama.am-ը գրում է.

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն Ախալքալակի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Միքայել Ավագայանի արձանի տեղադրման շուրջ Ադրբեջանի բարձրացրած աղմուկի վերաբերյալ:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, վրացական ու ադրբեջանական կողմերը քննարկել են  խնդրի վերաբերյալ հարցեր, նշվել է, որ երկու երկրների միջև չքննարկվող հարցեր չկան:
Նշվել է, որ  հարցի շուրջ աժիոտաժն անտեղին է:

Հարցի հետ կապված Վրաստանում Ադրբեջանի դեսպանը հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում, միաժամանակ Ադրբեջանում Վրաստանի դեսպանն է կանչվել ԱԳ նախարարություն:

Հունվարի 20-ին, Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանի բացումը որոշ ԶԼՄ-ների և ինտերնետ օգտատերերի համար միջէթնիկ եկպառակություն առաջացնելու և Ջավախքի բնակիչներին անջատողականության մեջ մեղադրելու առիթ դարձավ։ Բուղաշենում նման արձագանքից զարմացած են:

«Ջավախք նյուզ»-ը գրում է, որ Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի հուշարձանը դեռ կանգնած էր նախորդ դարի 90-ական թվականներից, հին վթարային դպրոցի բակում: Հուշարձանի փոխարինման որոշումը ծագեց երբ հուշարձանը պատահաբար վնասվել էր:
Ողջ իրարանցումն սկսվեց ադրբեջանական ԶԼՄ-ներից, «Ջավախքից անջատողականների» մասին գրեցին ՝ «Կովկաս պլյուսը», «Minval.az»-ը, «Media.az»-ը: Հոդվածների վերնագրերը ինտրիգ են առաջացնում՝ ուշադրություն հրավիրելով. «Վրաց հողի վրա հայերը Սամցխե-Ջավախքում տեղադրել են անջատողական դահիճի հուշարձանը», «Ի պատիվ Խոջալիի անգութ մարդասպանի Վրաստանում հուշարձան է կանգնեցվել», «Վրաստանում հուշարձան են կանգնեցրել ղարաբաղյան պատերազմում զոհված հայ անջատողական-դահիճի հիշատակի համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել