Աչքովս ընկավ, լավ է ստացվել)) Այս զավեշտալի ծաղրանկարի համար երևի արժեր, որ ասածս խոսքերը շուռումուռ տային, և կահույքի մասին ապատեղեկատվություն տարածվեր:

Ի դեպ, Աժ իմ աշխատասենյակի համար նոր կահույք պահանջելու մասին լրագրողները շարունակում են հարցնել ու հարցնել: Ու ես տարակուսում եմ՝ ինչ ճոխությունների մասին է խոսքը: Ինձ համար չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք: Ես չունեմ դրա պահանջը: Եթե կան իրեր, որ պետք է փոխվեն, ապա ինձ համար նախընտրելի է, որ դրանք վերանորոգվեն, ոչ թե գնվեն նորերը: Հասկանալի է, որ ես ունեմ ներկայացուցչական կարգավիճակ, և իմ սենյակ են այցելելու նաև Հայաստանի հյուրերը, և ես ուզում եմ, որ ԱԺ-ն հնարավորինս ներկայանալի լինի: Բայց ամեն ինչ լինելու է շատ պարզ, առանց որևէ ճոխությունների, ես դրան դեմ եմ: Եվ այս հարցերն ինձ համար ընդհանրապես կարևոր հարցեր չեն:

ՀԳ․ Ահա այն բազմոցը, որը պետք է նոր պաստառով պատեն, որովհետև երկար ժամանակ պահեստում էր պահված, ու վրայի փոշին չի անցնում: Ես պատրաստ եմ ձեզ պատմել իմ աշխատանքի հետ կապված ամեն ինչ, բայց արդյոք իմաստ ունե՞ր, որ մամուլն այսքան ժամանակ ձեր ուշադրությունն ու ժամանակը զբաղեցներ սրանով։ Image may contain: 2 people, people smiling, textImage may contain: indoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել