Խաչապուրին պաշտոնապես ճանաչվել է Վրաստանի ոչ նյութական ժառանգության մաս։ Համապատասխան որոշւմը հրապարակել է Գործակալության՝ մշակութային ժառանգության պահպանման գծով ղեկավար Նիկոլազ Անթիձեն՝ տեղեկացնում է ekhokavkaza.com-ը։

«Այս ուտեստը դարձել է վրացական խոհարարական մշակույթի այցեքարտը, ինչպես նաև վրացական սննդակարգի և ծիսակարգի մի մասը»,- ասվում է հրամանագրի տեքստում: Բացի այդ, գործակալությունը հավատում է, որ ավանդական կերակրատեսակին մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ շնորհելը կօգնի նպաստել ազգային խոհանոցի և մշակույթի տարածմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել