Համացանցում հրապարակվել է չինական միջին հեռահարության DF-26 հրթիռի արձակման տեսագրությունը:

Չինաստանում հրթիռն անվանում են «ավիակիրներ սպանող»:

DF-26-ի հեռահարությունը 4 հազար կմ է: Այդպիսի հեռավորությունից այն կարող է խոցել Գուամ կղզին, որտեղ տեղակայված  Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան:

DF-26-ը Չինաստանի զինված ուժերում հայտնվել է 2018-ի ապրիլին:

Հրթիռը կարող է հարվածել ցամաքային թիրախներին, միջին և խոշոր նավերին՝ միջին և հեռահար տարածությունից, ինչպես նաև օպերատիվ միջուկային հարված հասցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել