Բոլորին տեղեկացնեմ, որ ԱԺ-ում ծառայողական մեքենաների վարորդների մեծ մասը լավ էլ գիտի, որ ինքը ժամանակավոր է: Յուրաքանչյուր խմբակցություն, հանձնաժողով, ում տրամադրվում է ծառայողական ավտոմեքենա, ինքն է ընտրում վարորդին, որովհետև, կներեք, դա անձնական կյանքի ու անվտանգության հարց է: Ոչ մեկ իր կյանքը չի վստահի օտար մարդու, որը ԱԺ-ից նշանակվի, քո սենյակ, տուն է մտնելու, անընդմեջ լինելու է քո կողքին: Դրա համար չեմ հասկանում, թե ո՞վ և ինչի՞ց է դժգոհում: Գոնե ԱԺ մասով տասնամյակներով կարգն այսպիսին է եղել: Օրինակ՝ նախորդ գումարման խորհրդարանի որևէ պատգամավորի բերած վարորդն այնպես չէ, որ պետք է աշխատի նաև նոր խորհրդարանի կազմի հետ: Իսկ այժմ նոր խորհրդարան է, ու ուզեն թե չուզեն, վարորդների զգալի մասի փոփոխություն տեղի է ունենալու, հատկապես խմբակցություններից և այլն: Իսկ ԱԺ որևէ վարչության պետ պարտադիր չէ, որ հատուկ իրեն կցված ծառայողական ունենա: Այս պարագայում ԱԺ ղեկավարության ընդունած որոշումը ճիշտ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: