16-րդ դարում մի ֆրանսիացի ճանապարհորդ, որը ոտքի տակ էր տվել ողջ Մերձավոր Արևելքը, հանգրվանում է նաև Հայաստանում և մեկնելուց հետո սքանչելի տողեր է գրել հայերի մասին: Նրան շատ էին դուր եկել հայերի աշխատասիրությունը, առատ մառանները, հայկական «դեմոկրատ» ընտանիքը, որտեղ կինը հարգված է ու գնահատված, ինչը որ զարմացրել էր ճանապարհորդին մահմեդական արևելքի կրոնական բարքերը տեսնելուց հետո և այլն: Սակայն մեր ֆրանսիացի բարեկամին անհասկանալի էր թվացել մեկ այլ բան. ըստ նրա՝ «այդ երկրում ինչքան ճարպիկ, խարդախ ու օրինազանց է մարդը, ինչը որ արգահատելի էր մեր երկրում, այնքան հարգված և ակնածանքի է արժանի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: