Mash Telegram ալիքը հրապարակել է մերձմոսկովյան Չեխով քաղաքում հայերի և դաղստանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը: Միջադեպից հետո ձերբակալվել էր քաղաքի ոստիկանապետ Անդրեյ Բոլշակովը:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված ծեծկռտուքը տեղի է ունեցել 2018-ի հունիսին Рай սրճարանի մոտ:
Telegram ալիքի տվյալներով՝ մերձմոսկովյան Չեխովում երկու խմբավորում են գործում՝ հայերի և դաղստանցիների: Երկու խմբավորման ներկայացուցիչների հանդիպումը, որոնց թվում նաև Հայաստանի քաղաքացիներ են եղել, ավարտվել է դանակահարությամբ և կրակոցներով:
Ծեծկռտուքի ձերբակալված մասնակիցներին կարճ ժամանակ անց ազատ էին արձակել: Նրանց թվում էին Չեխովի ոստիկանապետը, նրա տեղակալը և երեք ոստիկան, որոնց կասկածում էին ծեծկռտուքի մասնակիցներից կաշառք վերցնելու մեջ: