Թարմացված
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ»։ Սա փոքրիկ մեջբերում ա Արտակ Զեյնալյանի վերջին գրառումից։ Իհարկե, հրաշալի ա, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարողացել ա բյուջեից հատկացվող գումարի մի մասը տնտեսել, բայց կա մի «բայց»…
Ինձ, օրինակ, շատ հետաքրքիր ա, թե ի՞նչ ճանապարհով ա էդ գումարը տնտեսվել։ Արդյո՞ք նշված գումարի մի մասը տնտեսվել ա այն աշխատակիցների հաշվին, որոնց աշխատավարձի չափը կրճատվել ա։ Կրճատվել ա անգամ էն պայմանագրայինների աշխատավարձի չափը, որոնք վաստակում էին ընդամենը 80.000 ՀՀ դրամ։ Ընդ որում՝ աշխատավարձերի չափը փոփոխել են բավական «ուշագրավ» եղանակով։ Աշխատակիցների նոր պայմանագրերում աշխատավարձի չափը նշվել ա միայն այն բանից հետո, երբ դրանք ստորագրվել են։ Հասկանո՞ւմ եք, մարդկանց երկընտրանքի առաջ են կանգնեցրել. կա՛մ ստորագրում եք առանց աշխատավարձի չափն իմանալու, կա՛մ ցտեսություն։ Միայն մեկ ամիս անց են մարդկանց տալիս թվով պայմանագիր, որ ստորագրեն, բայց «կա՛մ ստորագրում եք, կա՛մ ցտեսություն»-ն ուժի մեջ ա մնում։ Սա էր ամենն, ինչ ուզում էի ասել էս թեմայով։
Հուսով եմ՝ իմ հարգանքն ու համակրանքը վայելող Արտակ Զեյնալյանն այս «խալտուրայից» տեղյակ չի եղել և կզբաղվի այս հարցով, իսկ հետո ես նույնպես կուրախանամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տնտեսած գումարի չափից։