Ալգարվե, Պորտուգալիա
Տարածաշրջանն ունի մի շարք առավելություններ․ անվտանգ է, բարձր մակարդակի բժշկական օգնություն ունի, եղանակն առանց ծայրահեղությունների է՝ ամառը զով է, իսկ ձմեռը՝ ոչ շատ ցուրտ։ Ալգարվեի տեղացիները շատ լավ հարաբերությունների մեջ են եկվորների հետ։ Այստեղ ապրելու ևս մեկ առավելություն են անշարժ գույքի ցածր գները։ Օրինակ՝ երկու սենյականոց բնակարանը կարելի է վարձակալել ամսական ընդամենը 720 դոլարով։
Վալետա, Մալթա
Միջերկրածովյան փոքրիկ պետության մայրաքաղաքն է, գտնվում է իտալական Սիցիլիայի և Աֆրիկայի հյուսիսային ափերի միջև։ Իր հիասքանչ եղանակային պայմանների պատճառով (տարվա մեջ 300 օր արևային է) այստեղ ամբողջ աշխարհից հյուրեր են գալիս։ Ավելին՝ արտասահմանցիները Մալթայում անշարժ գույք գնելու իրավունք ունեն, որի արժեքը սկսում է 118 000 դոլարից։
Մասատլան, Մեքսիկա
Այս խաղաղօվկիանոսյան հանգստավայրը շատ ամերիկացիների կողմից սիրված վայր է։ Այն իրոք հրաշալի վայր է՝ զարգացած զբոսանավային համակարգով, համեղ ուտեստներով և մատչելի գներով։
Աբրուցիո, Իտալիա
Տարածաշրջանն այդքան էլ հայտնի չէ, որքան Տոսկանան կամ Ումբրիան, սակայն, ինչպես ցանկացած վայր Իտալիայում, ունի անկրկնելի միջավայր։ Ծովային հանգստավայրերում հազվադեպ են հանդիպում բույսերով պատված ժայռոտ լեռներ, ջրվեժներ և գետեր, սակայն Աբրուցիոն հենց այդպիսի վայր է։
Սեն-Շինյան, Ֆրանսիա
Սեն-Շինյան քաղաքը հայտնի է որպես գինիների հայրենիք։ Ծախսերն այստեղ այդքան էլ շատ չեն այլ գրավիչ վայրերի հետ համեմատած։