Aysor.am-ը գրում է.

Թուրքիան մշտապես պանթյուրքիզմի գաղափարախոսություն և հայատյացության քաղաքականություն է իրականացնում, ինչը ոչ ոքի համար նորություն չէ։ Այդ երկիրը, եղբայրակից Ադրբեջանի նման, երբևիցե չի թաքցրել Արցախի հարցի առնչությամբ իր նպատակները։ Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա այն հայտարարությանը, որ Արցախի կորուստը ևս մեկ դաս էր նաև Թուրքիայի համար։

«Մենք ասում ենք, որ հակամարտ կողմերի ներկայացուցիչների հանդիպումները դրական են, նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Ողջունել ենք Փաշինյան-Ալիև՝ Դավոսում օրերս կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սահմանին, իրոք, խախտումների թիվը կտրուկ նվազել է, բայց միաժամանակ, իրավիճակը դրանով չպետք է չափենք»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Վերջինս հիշեցրեց, որ 2018 թվականին Ադրբեջանում իրականացված մի շարք զորավարժություններում զգալի է եղել թուրքական զինուժի ներկայությունը, այդ թվում՝ տանկերի և ռազմական օդուժի տեսքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել