Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը Երեւանում մրցում է Մալթայի թիմի հետ:
Հանրապետական ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց Մալթայի հավաքականի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գնդակը 8-րդ րոպեին խփել է Մալթայի թիմի հարձակվող Միքայել Միվսուդը, ով մեն-մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ եւ, երկրորդ փորձից գրավելով դարպասը, առաջ մղեց հյուրերին:
Մեկնարկային 45 րոպեներին Հայաստանի հավաքականը տարածքային առավելություն ուներ, սակայն դա ոչինչ չտվեց դաշտի տերերին: Մալթացիները կարող էին կրկնապատկել եւ նույնիսկ եռապատկել առավելությունը, բայց իրական գոլային պահեր բաց թողեցին: Հատկապես վտանգավոր են ստացվում հյուրերի հակագրոհները: Հայաստանի հավաքականի առջեւի գծում խիստ նկատվում է փոխարինողների թվում գտնվող Յուրա Մովսիսյանի բացակայությունը: Առաջին խաղակեսում հիշվեց Հայաստանի թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հարվածը, որից հետո Ջասթին Հաբերը փրկեց հյուրերին: Ընդմիջում է:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար
B խումբ
Հայաստան – Մալթա՝ 0:1 (առաջին խաղակես)
Միքայել Միվսուդ, 8
Նյութի աղբյուրը