Անդրադառնալով բժշկական ապահովագրության ներդրմանը՝ առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը նշեց, որ «այս պահին խոսում ենք աշխատող մարդկանց մասին և այն մարդկանց մասին, ում համար պետությունն արդեն վճարում է»։

Հիմա բացատրեմ, թե ինչու է սա սխալ որոշում․

1. Հայաստանի Հանրապետությունում բնակչության առավել խոցելի խմբի մեջ են մտնում գործազուրկները և կենսաթոշակառուները, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ անցնել այս կամ այն հետազոտությունը և օգտվել հիվանդանոցային այս կամ այն ծառայություններից: Հենց այս երևույթներից է դժգոհ բնակչությունը, և ըստ նախատեսածի՝ խոցելի խմբերի համար որևէ դրական փոփոխություն չի լինելու: Ապահովագրության ներդրումը պետք է միտված լինի առաջին հերթին խոցելի խմբերի առողջական խնդիրները լուծելուն:

2. Հիվանդություններն առավել տարածված են տարեց մարդկանց մոտ, որոնց մեծ մասը կենսաթոշակառու է։ Իհարկե, ավելի հեշտ է առողջ մարդկանց ապահովագրելով տնտեսել գումարները և հպարտանալ, որ ապահովագրություն է ներդրված, իսկ ապահովագրության իրական շահառուներին թողնել նույն կարգավիճակում։ Այսպիսի ապահովագրություն կարող է ներդնել նույնիսկ 3-րդ կուրսի ուսանողը:

3. Հայաստանում գործում է սոցիալական փաթեթի համակարգը, որը քաղծառայողներին ապահովագրում է և փոխհատուցում շուկայական գներով, իսկ մասնավոր ընկերությունների աշխատակիցների մեծ մասն ապահովագրված է։ Փաստացի, աշխատող մարդիկ շատ դեպքերում ունեն այս առավելությունը, և իմաստ չկա նորովի անել դա, քանի որ խիստ կասկածում եմ, որ այդ «նորաստեղծ» կենտրոնացված ապահովագրական համակարգը չի պատկանի նախարարի բազմոցը զբաղեցնող մարդու հերթական ընկերոջը և գերշահույթ չի ունենա։

4. Փաստացի, առողջապահության նախարարության այսօրվա քաղաքականությունը լուծում է միջին տարիքի, առողջ, աշխատող և գումար ունեցող մարդկանց կարիքները, այլ ոչ թե խոցելի խմբերի կարիքները։

Թե բա՝ սոցիալական պետությունում ենք ապրում։ Վարչապետի ասած 800.000 չաշխատող մարդիկ, ինչպես նաև կենսաթոշակառուները շարունակելու են կրել հիվանդ լինելու ծանր բեռը...

#սիրում_եմ_բոլորիդ
#ամենաարդար_բանը
#ձեր_սրտի_նախարարը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել