Ի տարբերություն շատերի՝ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի, ուռճացվածության, ինքնապարգևատրումների շուրջ քննարկումները, բացահայտված փաստերի անողոքությունն ինձ չեն հիասթափեցնում, ուրախացնում են: Ազնիվ խոսք: Վերջապես պետություն ենք դառնում, քաղաքացիական հասարակություն ենք դառնում: Իշխանությունը բացատրում է, արդարանում է, հիմնավորում է, թող որ երբեմն անհաջող, անհամոզիչ: Դրանից հետո քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները նորից են գրոհում, երբ պատասխանն անհամոզիչ է, անհեթեթ է: Քննարկվում է պետական համակարգի տասնամյակների աղբը, սոցիալական պատասխանատվության երանգ է մտցվում հանրային դիսկուրսում: Բա էսպես ենք պետություն դառնալու: Ապրես, հեղափոխություն, որ եկար Հայաստան ու այս ամենը բերեցիր: Բա ոնց չասեմ՝ ապրես, Նիկոլ Փաշինյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: