ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչել, հաղորդում է «Վեստին»: Միացյալ Նահանգների առաջնորդի կարծիքով, Վենեսուելայի Ազգային ժողովը միակ պետական մարմինն է, որի ներկայացուցիչներն ընտրվել են տեղի բնակչության կամքով: Ընդ որում, Վենեսուելայի քաղաքացիները չեն ճանաչում երկրի գործող նախագահ Նոկոլաս Մանդուրոյի լեգիտիմությունը՝ նրան համարելով նախագահի պոստն անօրինական զբաղեցրած անձ: Հետևաբար, Դոնալդ Թրամփը գտնում է, որ հենց Գուայդոն պետք է դառնա երկրի գործող նախագահ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել