Operativ.am-ը գրում է.

Մոսկվայի շրջանային դատարաններից մեկը 44-ամյա «օրենքով գող» Արթուր Ղարիբյանին ազատազրկելու վճիռ է կայացրել՝ նրան մեղադրելով խոշոր չափի թմրանյութեր անօրինական պահելու մեջ։

«Պրայմ Կրայմ» տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ Ղարիբյանը կալանավորվել է Մոսկվայի «Շեֆ kebab & steak» ռեստորանի մոտ։ Անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է մոտ 4 գրամ «մետադոն» տեսակի թմրանյութ։ Եթե Ղարիբյանի մեղքն ապացուցվի, նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Որոշ տվյալներով ծնունդով Բաքվից Արթուր Ղարիբյանը գողական ընտանիքի կողմից 
ընդունվել է Ալիկ Մինալյանի հետ միասին՝ Դաթո Տաշքենդսկայայի հովանավորությամբ և Շաքրոյի, Դեդ Հասանի ու Կրասնոդարի մարզում ապրող էլի մի շարք «օրենքով գողերի» համաձայնությամբ։

Առաջին անգամ ճաղերի հետեւում Արթուր Ղարիբյանը հայտնվել է 2010թ․՝ նույնպես խոշոր չափերի «մետադոն» պահելու համար, սակայն չորս ամիսը չլրացած՝ նա ազատ է արձակվել՝ ստանալով պայմանական ժամկետ։ Շուտով պայմանական ժամկետը խախտելու համար Ղարիբյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Անցյալ տարվա հունվարին նրան բռնել էին Կիպրոսում, սակայն դատարանի ճանապարհին նրան հաջողվել էր փախչել։

Իրավապահները ակնկալում են, որ այս անգամ «օրենքով գողը» երկար ժամանակով կազատազրկվի եւ նրա ժամկետին կավելանա նաեւ նախորդ պայմանականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել