Առաջադեմ երկրներում պետական եւ մասնավոր հատվածի աշխատողների թե՛ աշխատավարձը եւ թե՛ պարգեւատրումը պայմանավորվում է նրանց մասնագիտական ունակություններով եւ կատարած աշխատանքի ծավալով։ Որպես կանոն, նման երկրներում մասնագետներն ավելի բարձր են վարձատրվում, քան իրենց տնօրենը, ղեկավարը։ Իսկ հայաստանյան իրականության մեջ դեռեւս սովետիզմի փտած մտածելակերպն է` անմեղ գառնուկի հայացքով գռփել, գռփել, այնքան գռփել... Մասնագետը ճռռա, տեղակալը ստանա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: