Վերջերս Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է հավատացյալներին ու շատ տպավորիչ ճառ կարդացել:

Նրա խոսքերով՝ ավելի լավ է լինել աթեսիտ, քան ամեն օր եկեղեցի գնալ ու միաժամանակ քննադատել շրջապատին:

«Որքա՜ն հաճախ ենք տեսնում մարդկանց, ովքեր ամեն օր եկեղեցի են գնում, սակայն քննադատում են մնացածին ու բամբասում: 

Ավելի լավ է լինել աթեիստ, բայց լավ մարդ ու բոլորին օրինակ ծառայել: 

Երբ աղոթում եք, հավատացեք ողջ հոգով ու սրտով: 

Շատ քրիստոնյաներ կարծում են, որ աղոթքն անիմաստ շատախոսություն է: Նրանք Աստծո հետ թութակների նման են խոսում: Սրտով պետք է աղոթել»:

Image result for pope francis like

Նա նաև նշել է, որ աշխարհում շատ են այն մարդիկ, ովքեր իրենց միայնակ են զգում։ Սա հատկապես վերաբերում է երեխաներին ու դեռահասներին: Հռոմի պապի կարծիքով՝ գրկախառնությունն ու ծնողների ուշադրությունն ամենալավ միջոցն են, որ կարող են պայքարել սրա դեմ:

Բոլորը չէ, որ նույն հավատքը պետք է դավանեն: Կարող են լինել տարբեր հավատքի մարդիկ, սակայն աշխարհում պետք է տիրեն սերն ու համերաշխությունը: 

Հռոմի պապն ասում է, որ նույնիսկ հասարակ ժպիտը կարող է օգնել մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել