««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախա­գահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակու­թյուն հաստատելու նպատակով: 

Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգևորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգություն»-ը իր ակտիվ մասնակցությունն է ու­նենալու այս գործընթացներում: Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառան­գությունը» որոշեց չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: 

Մեր տեղեկություններով՝ Արմեն Մարտիրոսյանը մինչ ընտրությունները առաջարկ է ստացել «Մենք» դաշինքից իրենց ցուցակում ընդգրկած լինելու համար, սակայն մերժել է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտիրոսյանից ճշտել, թե ինչու է մեկնել Հայաստանից, սակայն այդպես էլ հստակ պատասխան չստացանք: «Այս պահին չեմ ուզում մեկնաբանել»,-համացանցով զրուցելիս ասաց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել