Հանրային հեռուստատեսությունը, ցուցադրելով 2008-ին Լևոն Տեր֊Պետրոսյանի շտաբի քարոզչական խմբի ներկայացուցիչ Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, կեղծիք տարածելու նախաձեռնություն է վերցնում։

Ֆիլմը վերից վար կեղծիք է, ու դրա նպատակն է մարտի մեկի զոհերի համար պատասխանատվությունը Լևոն Տեր֊Պետրոսյանի շտաբի վրայից մաքրել ու ամբողջ մեղքը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա։ Կեղծարարության մի քանի օրինակ. ֆիլմում ոչ մի տեղ չի խոսում ցուցարարների կողմից ոստիկաններին հարվածելու, նրանց վրա քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ նետելու, հրազենով կրակելու, մեքենաներ վառելու մասին։ Ապա ոստիկանների սպանության որևէ կասկած կամ պատասխանատվություն ցուցարարների վրայից հանելու համար ֆիլմը սարքում է, թե իբր ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանն ինքնասպան է եղել, իբր նռնակ է ձեռքի մեջ պայթել, իսկ զինծառայող Տիգրան Աբգարյանին իբր ոստիկանները հատուկ են սպանել, որ Քոչարյանն արտակարգ դրություն մտցնի։

Բացի այդ՝ էթիկայի խախտում է, որ ֆիլմում օգտագործվել են Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված 2008թ. մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող փորձագիտական փաստահավաք խմբի հարցերին տված ոստիկանների ու զինվորականների պատասխանների տեսագրությունները։ Այդ սպաները, վստահելով փաստահավաք խմբին, տեսախցիկի առաջ խոսել էին՝ կարծելով, թե մարտի մեկի բացահայտմանն են օգնում, և ոչ թե որ այդ նկարահանումները կամայական ձևով օգտագործելու են ԼՏՊ֊ի թայֆայի շահերի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել