Ադրբեջանցի բլոգեր, քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովն իր ազատության համար կազմակերպված ցույցից հետո խնդրանքով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի վերջինս միջամտի իր դեմ հարուցված քրեական գործին: Մեհման Հուսեյնովին ցանկանում էին ևս 7 տարի պահել բանտում, և քրեական գործ էր հարուցվել, իբր նա ծեծկռտուք էր սարքել ոստիկանության աշխատող Ալի Աբդալովի հետ: Հուսեյնովն արդեն 2 տարի անցկացրել է այնտեղ ու համարում է իրեն քաղբանտարկյալ:
Ալիևի միջամտությունից հետո երկրի գլխավոր դատախազը փակել էր Հուսեյնովի գործը: Նախագահը նաև առաջարկել էր, որ երկու կողմերը միմյանց հետ լեզու գտնեն: Դրանից հետո Հուսեյնովը և Աբդուլովն այսպես գրկախառնվում են:
Հիմա նույնիսկ շատ ադրբեջանցիներ կարծում են , որ այս ամենն առաջին հերթին ձեռնատու էր Իլհամ Ալիևին ու հենց իր աշխատասենյակից կարգավորվող գործընթաց էր: