Որոշ դեպքերում սուտը կարող է բարձրացնել զուգընկերոջ տրամադրությունը և անգամ կյանք փրկել։

Երբ անակնկալ եք պատրաստում

Նենգության օրենքի համաձայն՝ այն մարդու մոտ, ում համար անակնկալ եք պատրաստում, սրվում են զգայարանները, հայտնվում է երրորդ աչքը, և նա կարողանում է տեսնել անգամ պատի միջով, մի խոսքով՝ հավանականությունը մեծ է, որ նա ամեն ինչ կիմանա, այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, դուք պիտի ստեք նրան անակնկալը գաղտնի պահելու համար։ Հետևեք, որ սուտն անվնաս լինի, հակառակ պարագայում զուգընկերոջն ավելի շուտ կկորցնեք, քան կհասցնեք նրան անակնկալ մատուցել։

Երբ հաճոյախոսություն եք անում զուգընկերոջ տրամադրությունը բարձրացնելու համար

Ենթադրենք՝ ձեր ընկերուհին հիվանդացել է, քիթն ուռել է, իսկ աչքերն էլ կարմրել են։ «Դու հիասքանչ տեսք ունես» արտահայտությունն ամենևին էլ սուտ չէ, նա հայելի ունի և տեղյակ է իրականությունից։ Սա ևս մեկ միջոց է սերը ցույց տալու համար։

Երբ դա ձեր գաղտնիքը չէ

Ամուսնական կյանքում ձեռք բերված ամեն ինչը համարվում է ընդհանուր, սակայն դա չի վերաբերում ընկերների գաղտնիքներին։ Պետք չէ հորինել որևէ պատմություն, ուղղակի պատասխանեք «չգիտեմ» և վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել