Ինչո՞ւ են տղամարդիկ այդքան ինքնավստահ և թարմ տեսք ունենում անգամ անքուն գիշերվանից հետո։ Գիտնականները միշտ պատրաստ են գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հաճախ արդյունքներն իսկապես զարմանալի են լինում։

Հետաքրքիր փաստեր տղամարդկանց մասին

Ճաղատ տղամարդիկ միշտ ավելի բարձրահասակ և ուժեղ են երևում

Ճաղատ տղամարդիկ շրջապատին միշտ ավելի բարձրահասակ, խելացի և ուժեղ են թվում։ Անգամ ստեղծվում է տպավորություն, որ նրանց մոտ լավ է զարգացած նաև առաջնորդության հատկությունը։

Հետաքրքիր է նաև, որ նրանք ընկալվում են որպես ավելի անկեղծ մարդիկ։ Միևնույն ժամանակ համարվում է, որ սակավաթիվ մազեր ունեցող մարդիկ համեմատաբար ավելի քիչ անկեղծ են։

Մենախոսություններում ավելի հաջողված են

Տղամարդիկ չափից շատ են վստահ իրենց կարծիքի վրա, այդ պատճառով շփման ժամանակ նրանք ենթագիտակցորեն ցուցադրում են իրենց հեղինակությունը և դոմինանտ որակները։ Որպես կանոն, նրանք այդքան էլ զգայուն չեն իրենց լսարանի էմոցիաների հանդեպ, այդ պատճառով էլ տղամարդիկ մենախոսություններում ավելի հաջողված են։ Իմիջիայլոց, կանանց մոտ ավելի լավ են ստացվում երկխոսությունները։ Սա կապված է այն հանգամանքի հետ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հետաքրքրված են զրուցակցի պատասխան ռեակցիայով։

Գերագնահատում են իրենց կարողությունները և արդյունավետությունը

Խնդիրն այն չէ, որ տղամարդիկ վստահ են իրենց վրա, այլ այն, որ հաճախ իրենց կասկածներին թույլ չեն տալիս նպատակին հասնելու ճանապարհին կանգնեցնել իրենց։ Օրինակ՝ անգամ 60% համապատասխանության պարագայում նրանք համարձակորեն պայքարում են իրենց մասնագիտական աճի համար։

Զարմանալի է, սակայն կանանց ընկալումներում այս տոկոսը պետք է լինի 100։ Քանի որ, ի տարբերություն տղամարդկանց, նրանք հակված են թերագնահատելու իրենց կարողությունները և արդյունավետությունը։

Տղամարդու եղունգներն ավելի արագ են աճում, քան կանանցը

Աճի արագության տարբերությունը կազմում է 20%։ Հետաքրքիր է, որ աշխարհի ամենաերկար եղունգներ ունեցող մարդը նույնպես տղամարդ է։ Հնդիկ տղամարդը իր եղունգները չի կտրել 1952 թվականից։ Եղունգների երկարությունը հասնում է 909,6 սմ-ի, որը հավասար է հայտնի լոնդոնյան ավտոբուսների երկարությանը։

Ավելի քիչ են ժպտում, քան կանայք

Միջին վիճակագրական տղամարդն օրական ժպտում է 8 անգամ այն դեպքում, երբ կանայք օրական ժպտում են 62 անգամ։ Այս տարբերությունը նկատվում է արդեն մանկությունից։ Տարիքի հետ տղամարդիկ սկսում են ավելի քիչ ժպտալ։ Վերջին ժամանակներում մի շարք հետազոտություններ են կատարվել, որոնք հաստատում են այս փաստը, սակայն իրական պատճառները պարզելը շատ դժվար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել