Reddit-ի Ջոն անունով օգտատերը տեղեկացրել է, որ մտադիր է փոխել անունը ավելի «կանացի» տարբերակով, սակայն ընտանիքը կտրականապես դեմ է: Շատ օգտատերեր նրա հարազատներին աննորմալ են համարել:

Աղջկա խոսքերով՝ ծնողները նրան Ջոն են անվանել՝ ի պատիվ պապի: Նման որոշումն աղջկա կյանքը մղձավանջ է դարձրել. դասընկերները երկար տարիներ ծաղրել են նրան: Ջոնը նկատել է, որ, իր հարազատներից բացի, ոչ ոք իրեն իսկական անունով չի դիմում: Ընկերները վաղուց նրան դիմում են ազգանունից կազմված հաճելի մականունով, որն էլ նա որպես անուն է ուզում ընտրել:

Սակայն աղջկա մայրը դեմ է նման որոշմանը: Աղջիկն իրեն տանջող հարցով դիմել է Reddit-ի օգտատերերին, որոնց մեծամասնությունը խորհուրդ է տվել չլսել ոչ ոքի և վարվել, ինչպես ցանկանում է: Սակայն գտնվել են նաև մարդիկ, որոնք դեմ են արտահայտվել աղջկա որոշմանը՝ գտնելով, որ նա պետք է հարգի պապի հիշատակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել