Armsport.am-ը գրում է․

«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը Twitter-ի իր էջում կատարած գրառմամբ պատասխանել է «Սենտ Էտիենի» երկրպագուներին, ովքեր Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում կայացած խաղում ֆուտբոլիստին ուղղված պաստառ էին բերել մարզադաշտ:

«Սենտ Էտիեն»-«Լիոն» (1:2) հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուները պարզել են «Մեմֆիս, դու 5 միլիոն հետևորդ ունես, բայց դեռ առանց հայր ես» պաստառը:

Դեպայի հայրը հեռացել է ընտանիքից, երբ ապագա ֆուտբոլիստը 4 տարեկան է եղել:

«Ես ոչ թե 5, այլ 5,9 հետևորդ ունեմ: Նման մարդկանց դեմ ոչինչ չունեմ: Գիտեմ, որ հոգու խորքում նրանք ինձ սիրում են: Բացի այդ, ես գիտեմ՝ նրանք բարկանում են, քանի որ «Սենտ Էտիենում» չկա իմ մակարդակի հարձակվող:

Այս ամենն ինձ բնավ չի անհանգստացնում, պարզապես մի քանի բառ եմ ցանկանում ասել: Այս մրցաշրջանում մեզ հետ խաղերում «Սենտ Էտիենը» միավոր չի վաստակել. պատկերացնում, թե նրանք ինչ են զգում: Շարունակե՞մ»,- գրել է Դեպայը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել