Operativ.am-ը գրում է.

Գերմանական Կուկսխաֆեն քաղաքի (Ներքին Սաքսոնիայի հողեր) մոտակայքում Էլբայի գետաբերանում լույս երկուշաբթի գիշերը տանկերն՝ ինը տոննա վտանգավոր վառելիքով, ընկել է ծանծաղուտը։ Այս մասին հայտնում է Norddeutscher Rundfunk-ը։

Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչն է վթարի պատճառ դարձել։ Oriental Nadeshiko տանկերը վնասվածքներ չի ունեցել, անձնակազմի 22 անդամները չեն տուժել։

Գետային ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Ամենայն հավանականությամբ, պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը՝ նշում է ռադիոհեռուստաընկերությունը։

Պոմպերի միջոցով տանկերից հեռացնում են ավելորդ ջուրը, որպեսզի սկսեն ծանծաղուտից նավի դուրսբերման փորձերը։

Տանկերը հայտնվել է ծանծաղուտում, երբ գալիս էր Իսպանիայի Տառագոնա քաղաքից։ Այն տեղափոխում էր դյուրավառ հեղուկների երրորդ դասին պատկանող վտանգավոր բեռ, որոնց թվին են պատկանում հիդրավլիկ հեղուկը, կոնսերվանտները եւ լուծիչները։ Հայտնում են, որ 124 մետրանոց տանկերը նավարկում էր Պանամայի դրոշի ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել