Մազաթափությունը շատ լուրջ խնդիր է։ Գիտե՞ք, որ կան վիտամիններ, որոնք նպաստում են մազերի աճին։ Իրականում ինչպես սնունդը, այնպես էլ սննդարար նյութերի պակասը համարվում են մազաթափության հիմնական պատճառները։

Ձկան ճարպ

Ճարպաթթուներով հարուստ յուղերն օգտագործվել են հետազոտությունների մեջ, որպեսզի պարզեն նրա ազդեցությունը մազերի և մաշկի վրա։ Պարզվել է, որ օմեգա-3-ն օգտակար է մաշկի սնուցման համար, նվազեցնում է բորբոքումը, որը կարող է հանգեցնել մազաթափության, և ապահովում է մազերի խտությունը։

Ցինկ

Ցինկը մի շարք ֆերմենտների անբաժան մասն է համարվում և մասնակցում է մազերի սոխուկների կարևոր գործունեությանը։ Ապացուցված է, որ ալոպեցիայով հիվանդ որոշ մարդիկ ունեն ցինկի պակաս, իսկ ցինկի սուլֆատի թերապիան բուժման արդյունավետ միջոց է։

Երկաթ

Ապացուցված է, որ ամուր կապ կա երկաթի պակասի և մազաթափության մեջ։

Մազերի աճը ավելացնելու համար հարկավոր է սննդակարգի մեջ երկաթով հարուստ սննուդ ներառել։ Օգտագործեք սթեյք, կաղամբ, սպանախ։

B վիտամին (Բիոտին և B5)

Բիոտինը և B5 վիտամինն օգտագործվել են որպես մազաթափության դեմն առնելու համար ալտերնատիվ միջոց։ Բիոտինը բուժում է այրված մազերը, իսկ B5 վիտամինը նպաստում է մազերի աճին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել