Զարգանալու համար մարդկությունից երկար ժամանակ է պահանջվել: Հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ կյանքը կառավարում են սմարթֆոններն ու համակարգիչները, մինչդեռ հարյուրավոր տարիներ առաջ, քարից բացի, ոչինչ չկար:

Ահա այն 6 ամենամեծ հայտնագործությունները, որոնք մեկընդմիշտ փոխել են մեր կյանքը։

Անիվ

Image result for baby girl stroller clipart

Սա հայտնագործություններից ամենակարևորն է ու իր ուրույն տեղն ունի մարդկության պատմության մեջ: Այն հայտնագործվել է մ.թ.ա 3500թ.: Հիմա շատ կզարմանաք, սակայն այն չի օգտագործվել ո՛չ վագոնների, ո՛չ սայլակների համար: Անիվները հիմնականում օգտագործել են խեցեգործության համար: Ավելի ուշ մարդիկ հասկացան, որ անիվը շատ հարմար կլինի իրեր տեղափոխելու համար:

Կողմնացույց

Image result for compass golden

Մարդու համար առաջին կանոնն է հետազոտել և հայտնագործել աշխարհի գաղտնիքները։ Սա անհնար կլիներ առանց կողմնացույցի:

Կողմնացույցը հայտնագործել են չինացիները: Այն թույլ է տվել մարդկանց կողմնորոշվել և մի տեղից մյուսը հասնել: Որքան էլ զարմանալի է, չինացիները կողմնացույցով գուշակություններ էին անում, սակայն 11-րդ դարում մարդիկ հասկացան, թե դա ինչի համար է:

Օրացույց

Առաջին օրացույցը կազմվել է մ.թ.ա 45 թվականին հայտնի Հուլիոս Կեսարի կողմից: Սակայն ավելի վաղ եգիպտացիները ստեղծել էին արևային օրացույցը, որը չէր օգտագործվել: 1582թ․-ից Գրիգոր XIII պապը Գրիգորյան օրացույցն է ստեղծում, որն օգտագործվում է մինչ օրս:

Առաջին մեխանիկական ժամացույցը

Image result for old clock

Արևային ժամացույցը ներկայիս ժամացույցի հակապատկերն է: Այն կրկին հայտագործել են չինացիները մ.թ.ա 725թ․-ին:

Պատվաստանյութ

Image result for person getting the flu shot

Հենց պատվաստանյութերն են փրկել մարդկանց ժանտախտից, որը դատարկում էր երկիրները: Ասում են, որ ավելի քան 500 միլիոն մարդ մահացել է համաճարակից: Եվրասիայում այն ավելի քան 200 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել: Պատվաստանյութը հայտնագործել է Էդվարդ Ջեները:

Առաջին համակարգիչը

Image result for computers in the 1800s

Առաջին մեխանիկական համակարգիչը ստեղծվել է 1822-ին Չարլզ Բեբիջի կողմից, սակայն այն շատ էր տարբերվում ժամանակակից համակարգիչներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել