Լրատվամիջոցները, հղում անելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի թվիթերյան գրառմանը, հայտնում են, որ Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ իրականում Միացյալ Թագավորության կողմից համաձայնագրի վավերացումը տեղի ունեցել դեռևս անցյալ տարի:

Միացյալ Թագավորության Լորդերի պալատն այն վավերացրել է 2018 թվականի հուլիսի 18-ին, իսկ Համայնքների պալատը՝ նույն թավականի հուլիսի 11-ին:

Դեսպանի գրառումը իրականում վերաբերում է վավերացման հաստատմանը (Delighted to confirm UK ratification of EU Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement ), ինչը նշանակում է, որ անցյալ տարի տեղի ունեցած վավերացումը պաշտոնապես գրանցվել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի կողմից, և սա նոր վավերացում չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել