Բաշկորտոստանի Սիբայ քաղաքից աշակերտ Արսլան Կաիպկուլովը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ էր տվել շրջել նախագահական Իլ-96-300 օդանավով, իր յութուբյան ալիքում ուշագրավ սյուժե է հրապարակել օդանավի վերաբերյալ:

Մոտ 3 րոպե տևողությամբ տեսանյութում աշակերտը պատմում է, որ իր համար մեծ պատիվ է նման գաղտնի օբյեկտում հայտնվելն ու այնտեղ նկարահանում իրականացնելը:

Արսլանի խոսքով՝ ինքնաթիռն ավելի շատ նման է արտասովոր նախագծմամբ ահռելի բնակարանի:
Հայտնի է, որ դեկտեմբերի սկզբին Պուտինը տեղեկացել էր ծանր հիվանդություն ունեցող Արսլանի՝ նախագահական օդանավում լինելու ցանկության մասին: Արդյունքում երկրի ղեկավարը կատարել է ավիամոդելավորմամբ տարված դեռահասի երազանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել