Իշխանությունը դեռ, իհարկե, հիմնականում, մի քանի տեղ չհաշված, բան չի արել, որ ինքն իրեն մի հատ էլ պարգևատրի: Բայց էս թեման գլոբալ զրույցի առիթ ա: Ես ճանաչում եմ տասնյակ պրոֆեսիոնալների, ովքեր հրաժարվել են պետհիմնարկներում աշխատելուց ցածր աշխատավարձի պատճառով: Ու գիտեմ, որ լիքը պրոֆեսիոնալ համակարգից գնացել ու, չնայած համոզելու փորձերին, հետ չի էկել, երբ կտրվել են իրանց «լևի» փողերը: Գիտեմ մարդկանց, ովքեր իրանց գրպանից պահում էին կամ պահում են իրանց աշխատողներին: Հիմա դուք դեմ եք պետական սեկտորի կրճատմանը, դեմ եք պարգևավճարներին, դեմ եք «լևի» փողին, բայց պահանջում եք աշխատող համակարգ ու որակյալ ռեֆորմներ: Ո՞նց եք պատկերացնում ձեր երազանքի իրականացումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: