Մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն, պարտավոր ենք նախ սահմանել մեր պատկերացումը, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում կառուցել, հետո, դրանից ելնելով, կառուցենք մեր քաղաքականությունը, որոշենք մեր քայլերը:

Մենք ուզում ենք հասարակություն, որտեղ մեծ մասը պետական ծառայողներ, տաքսու վարորդներ, մեքենաների դիլերներ են, թե՞ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական պրոդուկտի վրա հիմնված ընկերությունների առաջխաղացում, անկախ էներգետիկ համակարգ, գիտական նորարարություններ, տուրիստական կենտրոններ:

Եվ ուրեմն՝ այս ռազմավարական ուղու ընտրությունից հետո կոնկրետ իրավիճակներում կկարողանանք հանգիստ, մի տրամաբանության և համակարգի մեջ տեղավորվող որոշումներ կայացնել․
- Պահում ենք գերուռճացված պետական ապարատ անգործների մեծ բանակով ու ցածր աշխատավարձերո՞վ, թե՞ կոմպակտ, բարձր աշխատավարձերով, պրոֆեսիոնալների թիմ՝ զուգահեռ քաջալերելով, որ մարդիկ սեփական բիզնեսներ ստեղծեն։
- Տաքսու վարորդներին ու դիլերների՞ն ենք ազատում հարկերից, թե՞, օրինակ, մետրոն կամ նույնիսկ ամբողջ հանրային տրանսպորտը դարձնում ենք անվճար՝ փոխհատուցելով, օրինակ, գույքահարկերի կամ բենզինի ակցիզային վճարի բարձրացումով։
- Հանրային սննդի օբյեկտների հարկերն ամեն տարի բարձրացնո՞ւմ ենք, թե ընդհակառակը՝ բոլոր պայմանները ստեղծում ենք, որ մարդիկ սեփական գործ սկսեն այս ոլորտում։

Եվ այսպես շարունակ ամեն հարցում։

Սկզբում ➤ Պատկերացում ➤ Ռազմավարություն ➤ Գործնական քայլեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել