Այն մարդիկ՝ ովքեր տնային կենդանիներ են պահում, կհաստատեն որ նրանք ամեն ինչ խառնելու և տիրոջը խանգարելու սովորություն ունեն։ Պատմությունը վկայում է, որ տնային կենդանիները միշտ էլ այդպես վնասատու են եղել։

Հնագետների կողմից անգամ հին հռոմեական կավե սալիկների վրա են հայտնաբերվել տնային կենդանիների հետքեր։ Այս չարաճճի կենդանիները՝ իրենց հետաքրքրասիրությամբ դեևս վաղուց են սկսել խանգարել մարդկանց։

Սակայն մի կենդանի ավելի հեռուն է գնացել։ Նա ոչ միայն բարկացնում էր իր տիրոջը, այլ նաև քիչ էր մնում խելագարության հասցներ նրան։ Խոսքը գնում է Դայմոնդ անունով շնիկի մասին, որի տերը եղել է Իսահակ Նյուտոնը։

Դայմոնդը շատ չարաճճի է եղել և մի անգամ սեղանի վրա մոմը շրջելով՝ հրդեհի պատճառ է դարձել։ Հրդեհը տարածվել է գիտնականի ձեռագրերի վրա։

Բարեբախտաբար գիտնականի սենյակը և անձամբ գիտնականը չեն տուժել, սակայն նրա աշխատանքը ամբողջովին ոչնչացել է։

Գիտնականը կորուստը շատ ծանր է տարել։ Ինչպես վկայում են ականատեսները, նա ուղղակի դիմել է շանը հետևյալ խոսքերով․ «Օ Դայմոնդ, Դայմոնդ, փոքրիկս, գիդե՞ս արդյոք, թե ինչ վնաս ես ինձ հասցրել»։

Ժամանակակիցների խոսքերով այդ դժբախտությունը ոչնչացրել է գիտնականի մեկ տարվա չարչարանքը և ամբողջ ամիս նրան գցել դեպրեսիայի մեջ։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում նա ոչնչով զբաղվել։ չէր կարողանում։

Ո՞վ գիտե, միգուցե շնիկի այդ արարքի պատճառով ոչնչացել է մի շատ կարևոր հայտնագործություն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել