Armsport.am-ը գրում է․

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է «Բարսելոնայից» վերադառնալ մերսիսայդյան ակումբ:

«Կոուտինյոյի վերադարձի մասին լուրերը... Սա այն թեման է, որի մասին չեմ ցանկանում խոսել: Ես չեմ կարող ասել, որ Կոուտինյոն «Լիվերպուլի» պոտենցիալ տրանսֆերային նպատակն է կամ այդ նպատակներից մեկը:

Ասելիք չունեմ: Եթե խոսեմ, այս պատմությունը նոր երանգներ կստանա, իսկ պատմություն որպես այդպիսին չկա էլ: Այժմ Ֆիլիպեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, որքանով տեղյակ եմ՝ լավ մարզավիճակում է և նրա հետ ամեն ինչ կարգին է»,- Կլոպի խոսքը մեջբերել է FourFourTwo-ն:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է 157 մլն եվրոյի դիմաց վաճառել Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել