Tert.am-ը գրում է․

Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյի կինը՝ Գրեյս Մենը, Ֆրանսիայում ապաստան ստանալու հայտ է ներկայացրել, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով France Info ռադիոկայանին:

«Ինձ պետք է, որ ֆրանսիական կառավարությունը պաշտպանի և օգնի ինձ ու իմ երեխաներին», - նշել է Գրեյս Մենը:

Կնոջ խոսքով՝ նախորդ տարվա հոկտեմբերին իրեն փորձել են առևանգել: «Ինձ առևանգելու այդ փորձից հետո ես նախազգուշացրել եմ ոստիկանությանը, որի պաշտպանության տակ էի գտնվում իմ 7-ամյա երեխաների հետ», - հայտնել է նա:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ֆրանսիական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ներկա պահին Գրեյս Մենը բնակվում է Լիոնում, որտեղ էլ գտնվում է Ինտերպոլի շտաբ-բնակարանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել