Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քարդի Բին արտահայտվել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շարունակվող «shutdown»-ի վերաբերյալ և մեղադրել է նախագահ Դոնալդ Թրամփին: Երգչուհին տեսանյութ է տեղադրել Instagram-ում:

«Այսօր Թրամփն առաջարկում է պետծառայողներին անվճար աշխատել»,- հայտարարել է երգչուհին և խոստովանել է, որ շատ անհանգստացած է այդ մարդկանց համար: Այնուհետև Բին հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման պատճառով Ամերիկան վերածվել է դժոխքի և կոչ է արել բոլորին խնդրին լուրջ վերաբերվել:

Ես վախենում եմ»,- եզրափակել է հիփ-հոփ կատարողը:

Instagram-ում Քարդի Բին ավելի քան 39 միլիոն հետևորդ ունի, իսկ նրա վերջին ալբոմը առաջադրվել է Grammy մրցանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել