Առյուծ: Կին Առյուծներն ինքնավստահ են, խարիզմատիկ: Նրանք հիշվող են, տաղանդավոր, փայլուն մարդիկ, ովքեր կարողանում են տպավորություն գործել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին չի կարելի պարզապես քնքուշ համարել. նրանք շքեղ են, գրավիչ, արժանի հիացմունքի: Գեղեցիկ է ոչ միայն Առյուծների արտաքինը, այլև վարքագիծը:

Ջրհոս: Հմայիչ են, զարմանալի գեղեցկություն ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները յուրօրինակ հագուստ են կրում: Հիշվող են, խարիզմատիկ: Ջրհոսները նաև անկեղծ են, ընկերասեր, կարողանում են ճակատագրական գեղեցկուհու տպավորություն թողնել, մնալ մարդկանց հիշողության մեջ:

Խոյ: Մեծ ներքին ուժ, խարիզմա ունեն: Ոչ միայն քնքուշ, այլև ճակատագրական կնոջ տպավորություն են թողնում: Կին Խոյերը յուրօրինակ էներգիա ունեն, ձգողականություն և դրանով տարբերվում են մյուսներից: Ինքնավստահ են, հիշվող, կանայք, ովքեր կարող են ճակատագրեր փոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել