Ի տարբերություն Էդմոն Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանն անկեղծորեն հայտարարում է, որ ինքն ընդդիմություն չէ Նիկոլի իշխանությանը, իսկ Էդմոնը, եթե նույնիսկ համախմբի «Սասնա ծռերին», և «կռազով» մտնեն ու գրավեն Ազգային ժողովի շենքը, կրակեն օդ, պատգամավորներին պառկացնեն պոլին, գերի վերցնեն, դարձյալ որևէ բանիմաց և վերլուծելու կարողություն ունեցող քաղաքացի չի հավատա, որ Էդմոնը կարող է լինել իրական ընդդիմություն Նիկոլի իշխանությանը։
Այս խորհրդարանում իրական ընդդիմություն չկա, նոր ընդդիմություն ձևավորվելու է խորհրդարանից դուրս և լինելու է գաղափարական ու ծրագրային։ Հուսով եմ...
Իսկ թե ինչու է Էդմոնն իրեն ճղում, որպեսզի հենց ինքը լինի Նիկոլի իշխանության իրական ընդդիմության դերում, ակնհայտ է, քանզի Էդմոնը հասկանում է, որ Նիկոլը կորցնում է իր վարկանիշը և կարճ ժամանակ հետո Նիկոլն այլևս չի ունենալու հասարակական, հանրային վստահություն իշխանությունը պահելու համար և եթե իրեն հաջողվի դիրքավորվել որպես Նիկոլի ընդդիմություն, ապա ինքը բոլոր հնարավորությունները կունենա ձևավորելու հաջորդ իշխանությունը, բայց, ավաղ, Հայաստանում կան սթափ մտածող, վերլուծելու կարողություն ունեցող քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ, որ երբեք ու երբեք թույլ չեն տալու, այսպես կոչված, հեղափոխության կամ աթոռակռվին աջակցած որևէ ուժի փորձել ձևավորել հաջորդ իշխանությունը։
Դա չի լինելու...
Նիկոլի իշխանությանն իրական ընդդիմություն կարող է լինել այն ուժը, որը հստակ հայտարարում է, որ ոչ թե տեղի է ունեցել հեղափոխություն, այլ իշխանության զավթում, հայտարարում է, որ բոլոր մեղավորները, ովքեր կազմակերպել են իշխանության զավթման գործընթացը, ենթարկվելու են քրեական պատասխանատվության և ստանալու են քաղաքական գնահատական, ընդդիմադիր իրական ուժը պետք է գնահատական տա նաև Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ որակելով դրանք քաղաքական հետապնդում և հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, հակառակ պարագայում բոլոր նրանք, ովքեր փորձում են ընդդիմադիր հարթակում դիրքավորվել, ուղղակի հայտնվելու են ծիծաղելի վիճակում և դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ Դա ուղղակի ժամանակի խնդիր է․․․