ԱՄՆ-ի գիտնականները կապ են հայտնաբերել հերպեսի և քաղցկեղի միջև. հետազոտողները հայտարարել են, որ հիվանդությունները վնասում են առողջությանը, գործելով միասին: Պարզվել է, որ հերպեսի վիրուսը և քաղցկեղածին ուռուցքները օգտագործում են մարդու օրգանիզմում տարածվելու միևնույն մեխանիզմը, գրում է «Առողջություն և գեղեցկություն»-ը:

Հետազոտողները պարզել են, որ հերպեսի վիրուսը տարածվում է օրգանիզմում օգտագործելով մարդու ԴՆԹ-ում պահպանված հնագույն գենետիկական նյութը: Նմանատիպ կերպով են քաղցկեղածին ուռուցքները ներթափանցում առողջ բջիջներ:

Գիտնականները նշում են, որ շատ հնարավոր է հերպեսը և քաղցկեղը սովորել են գործակցել հնագույն ՌՆԹ-ի հետ միմյանցից անկախ: Բայց կարելի է նաև ենթադրել, որ քաղցկեղը և հերպեսի վիրուսը փոխադարձաբար նպաստում են միմյանց օրգանիզմում արմատավորմանը: Ըստ հետազոտության համահեղինակ, բժիշկ Բենջամին Գրինբաումի՝ նման վարկածի հավանականությունը մատնանշում է «այդ անհամեմատելի հիվանդությունների տարածման մեխանիզմների հնարավոր նմանությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել