Մեր իրականության մեջ կա մի հստակ թեորեմ, որ ցանկացած զարգացած տնտեսության գլխավոր գրավականներից մեկն աշխույժ ներդրումային միջավայրի ստեղծումն է, և սրանում, անխոս, կարելի է համոզվել աշխարհի ցանկացած զարգացած պետության օրինակով: 

Մեկ այլ հարց է, թե ինչպես երկրում ստեղծել ներդրումային բարենպաստ միջավայր: Իսկ այստեղ արտասահմանյան ներդրումների ապահովման հարցում Գ. Ծառուկյանն ունի տարիների փորձ ու լավ գիտի դրանց համար հուսալի պայմաններ ստեղծելու ուղիները, ինչպես նաև արդյունավետ ուղղությամբ բանեցնելը: Եւ սրան ի վկայություն կարող է ծառայեցնել Ծառուկյանի՝ ամիսներ առաջ առաջ քաշած աքսիոմը տնտեսական հեղափոխության վերաբերյալ, որտեղ կարևորվում էր երկրում ինչպես գործարանների կառուցումը, այնպես էլ արդյունաբերական օբյեկտների ստեղծումը: Ծառուկյանի այս մոտեցումը ոչ թե տեսլական էր, այլ արդեն իսկ իրականացման ընթացքի մեջ գտնվող քայլ: Թերևս, ինչի ականատեսն էինք եղել ինչպես ամիսներ առաջ, երբ կառուցվում էր արդյունաբերական քաղաք կամ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերման, այնպես էլ այսօր, երբ բացվում է հերթական գործարանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի և իտալական հայտնի «Իթելիան սթոունվեր» հոլդինգի «Ceramisia» բրենդով, որը զբաղվելու է Հայաստանում հայկական մակնանշմամբ սպասքի արտադրությամբ: Ի դեպ, նախնական տվյալներով՝ այս գործարանն իր հետ կբերի 150 աշխատատեղ, սակայն հետագա 3 տարիների ընթացքում եռապատկվելու նախապայմանով: 

Գ. Ծառուկյանի կողմից մշակված ճիշտ մարտավարությունն՝ արդեն իսկ գործնական քայլերով ապացուցվող, հանգեցրել է երկրում որակական փոփոխությունների: Եվ անվիճելի փաստ է, որ Գ. Ծառուկյանը հավատարիմ է մնում իր իսկ կողմից առաջ քաշած տնտեսական հեղափոխության գաղափարին՝ ամեն անգամ մեկ այլ ներդրողի ցույց տալով Հայաստան հասնելու ամենակարճ, բայց և ամենահուսալի ուղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել